«Էվերթոնի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին պատմել է «Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպի հետ ունեցած խոսակցության մասին.
«Օրերս զրուցում էի Կլոպի հետ: Նա ինձ ասաց, որ «Լիվերպուլի» և «Աթլետիկոյի» միջև խաղն «Էնֆիլդում» անցկացնելը՝ նման պայմաններում, հանցագործություն էր: Կարծում եմ՝ նա ճիշտ է:
Մենք բոլորս հիմա ապրում ենք մի կյանքով, որին սովոր չենք, և դա շատ է փոխել մեզ: Ես վստահ եմ, որ մենք բոլորս ստիպված ենք լինելու կրճատումներ անել, սկսած ֆուտբոլից:
Այսօր առաջնայինն առողջությունն է, վարակման սահմանափակումը: Խաղերի վերսկսման մասին խոսակցությունները վերջինն է, որի մտքերիս գալիս է»,- Անչելոտիի խոսքերն է փոխանցում AS-ը:
Հիշեցնենք՝ «Լիվերպուլ»-«Աթլետիկո» հանդիպումը կայացել է մարտի 12-ին և ավարտվել մադրիդյան թիմի՝ 3-2 հաշվով հաղթանակով: