Լևերկուզենի «Բայերի» գլխավոր մարզիչ Խաբի Ալոնսոն արձագանքել է «Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Ռոդրիի խոսքերին, որն ավելի վաղ հայտարարել էր գերծանրաբեռնված խաղային օրացույցի պատճառով ֆուտբոլիստների հնարավոր գործադուլի մասին։
«Ես հասկանում եմ Ռոդրիին և մյուս խաղացողներին: Եկել է պահը, երբ ֆուտբոլիստները զգում են, որ հանդիպումները չափազանց շատ են։ Ֆուտբոլիստներին պետք է լսել, և նրանք պետք է մասնակցեն այս որոշումների կայացմանը: Ի վերջո, մենք բոլորս ցանկանում ենք այն, ինչ լավ է ֆուտբոլի համար: Ռոդրին բացարձակապես ճիշտ է»,- Ալոսնոյի խոսքերն է մեջբերում AS-ը:
Գերմանիայի առաջնության երեք տուրից հետո «Բայերը» վաստակել է վեց միավոր և այժմ հինգերորդ տեղում է։