Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդը» ցանկանում է հիմնական պայմանագիր ստորագրել Իդիոն Իգալոյի հետ, հաղորդում է The Sun-ը:
Մանչեսթերյան ակումբը պատրաստ է 15 միլիոն եվրո վճարել 30-ամյա հարձակվողի համար:
Նիգերիայի հավաքականի ֆուտբոլիստին առաջարկվելու է տարեկան 6 միլիոն եվրո աշխատավարձ:
Հիշեցնենք, որ Իգալոյի պայմանագրային իրավունքները պատկանում են «Շանհայ Շենուա» ակումբին:
Հավելենք, որ ԱՊԼ-ի այս առաջնությունում նա մասնակցել է 4 հանդիպման: