Բիլբաոյի «Ատլետիկի» պաշտպան Յուրի Բերչիչեն ակումբին առաջարկել է իջեցնել իրենց՝ ֆուտբոլիստների աշխատավարձերը՝ կորոնավիրուսի հետևանքով առաջացող ֆինանսական կորուստներից խուսափելու համար։
Ինչպես հաղորդում է El Pais-ը, ակումբի ղեկավարաթյունը չի ընդունել առաջարկը՝ այս պահին ֆինանսական լավ վիճակ ունենալու պատճառով։
Հաշվարկված էր, որ վատագույն դեպքում ակումբը կկորցնի 30 միլիոն եվրո: «Ատլետիկայի» օգտին է նաև այն փաստը, որ նրանց զուտ պարտքը կազմում է եկամտի 92% -ը: