Իտալական Սերիա B-ն ներկայացնող «Չիտադելա» ակումբի ֆուտբոլիստ Ալբերտո Պալեարին խոսել է կորոնավիրուսից առաջացած ֆինանսական խնդիրների մասին, տեղեկացնում է CalcioMercato-n:
«Բավական բարդ իրավիճակ է: Եթե մեր աշխատավարձերը ուշացնեին մեկ ամսով, դա կարելի էր հասկանալ: Սակայն, պարզ չէ, թե երբ կստանանք մեր գումարները:
Իհարկե, Կրիշտիանու Ռոնալդուի նման ֆուտբոլիստը չի զգա աշխատավարձի բացակայությունը, բայց մենք սովորական ֆուտբոլիստներ ենք:
Գումարի բացակայությունը զգալիորեն ազդում է մեր ընտանիքների վրա»,- ասել է Պալեարին:
Հիշեցնենք, որ կորոնավիրուսի համաճարակի պատճառով մի շարք ակումբներ ֆինանսական խնդիրներ ունեն: