Մոսկվայի «Սպարտակն» այսօր՝ մարտի 26-ին, մարզում է անցկացրել սեփական մարզադաշտում՝ «Открытие Арена»-ում՝ չնայած Մոսկվայում կորոնավիրուսով վարակման մի շարք դեպքեր են գրանցվել:
Այս մասին հայտնի է դարձել Чемпионат-ին: Մարզումը մոտ 3 ժամ է տևել:
Մոսկովյան թիմի ֆուտբոլիստները դուրս են եկել ինքնամեկուսացումից ու առաջին մարզումն են անցկացրել դադարի հետո: Այդուհանդերձ, մարզադաշտի մուտքը փակ է եղել:
Նշենք՝ կորոնավիրուսի տարածման պատճառով Մոսկվայում մարտի 28-ից փակ կլինեն բոլոր զբոսայգիները, սրճարաններն ու մարզադաշտերը:
Եվրոպական գրեթե բոլոր առաջնությունները, այդ թվում՝ ՌՖՊԼ-ն, դադարեցվել է կորոնավիրուսի պատճառով: Անորոշ ժամանակով հետաձգվել են նաև Չեմպիոնների լիգայի և Եվրոպա լիգայի հանդիպումները: