Ուիմբլդոնի անցկացման հարցը կորոշվի հաջորդ շաբաթ՝ All-England Lawn Tennis Club-ի (AELTC) արտակարգ խորհրդակցության ժամանակ: Այս մասին հայտնել է կազմակերպության գործադիր տնօրեն Ռիչարդ Լյուիսը. նրա խոսքերը փոխանցում է մրցաշարի պաշտոնական կայքը.
«Միակ ամենակարևոր գործոնը հասարակության առողջության պահպանումն է, և մենք միանգամայն վճռական ենք՝ պատասխանատու գործելու»,- ասել է նա:
Կազմակերպիչները բացառել են խաղերի անցկացումն առանց հանդիսականների: Հաղորդագրության մեջ նշվում , որ մրցաշարի անցկացման համար շատ քիչ ժամանակ կա՝ կորտերի խոտածածկ մակերեսի պատրաստ լինելու պատճառով: Այդ իսկ պատճառով, մրցաշարի հետաձգումը, եթե այդպիսի որոշում կայացվի, կարող է լրացուցիչ խնդիրների հանգեցնել:
2020 թվականին Ուիմբլդոնը պետք է անցկացվի 134-րդ անգամ: Մրցաշարի անցկացումը նախատսվում է հունիսի 29-ից հուլիսի 2-ը: Մրցաշարն ամենաբարձր կատեգորիան ունի. այն Ավստրալիայի, Ֆրանսիայի և ԱՄՆ Բաց առաջնությունների հետ մտնում է Grand Slam-ի մրցաշարերի շարքում:
Մարտի 18-ին պրոֆեսիոնալ թենիսիստների ասոցիացիան (ATP), կանանց թենիսի ասոցիացիան (WTA) և թենիսի միջազգային ասոցիացիան (ITF) հայտարարեցին մինչև հունիսի 7-ը բոլոր մրցաշարերի դադարեցման մասին՝ կորոնավիրուսի համաճարակի տարածման պատճառով:
Անցաշ շաբաթ հայտնի դարձավ նաև «Ռոլան Գարոսի» հետաձգման մասին. մրցաշարը, որը պետք է անցկացվեր մայիսի 25-ից հունիսի 7-ը Փարիզում, կանցկացվի աշնանը: