Կիսապաշտպան Ուսման Դեմբելեն վերսկսել է մարզումները «Բարսելոնայի» հետ: Ֆրանսիացի ֆուտբոլիստը սպասվածից էլ շուտ է վերադարձել մարզումներին:
Բայց Ուսմանը մասնակի է աշխատել ընդհանուր խմբի հետ, հայտնում է AS-ը:
Դեմբելեն ձախ ազդրի վնասվածքի պատճառով մոտ մեկ ամիս է բաց թողել: Ֆրանսիացին չի կարողանա վերականգնվել Լա Լիգայի հաջորդ տուրի խաղին, որում կապտանռնագույնները կխաղան «Գրանադայի» հետ:
«Բարսելոնա»-«Գրանադա» հանդիպումը կկայանա սեպտեմբերի 21-ին և կմեկնարկի Երևանի ժամանակով 23:00-ին: