Իսպանական «Խետաֆեի» պաշտպան Մարկ Կուկուրելյան հայտնվել է «Չելսիի» ուշադրության կենտրոնում, տեղեկացնում է Diario Sport-ը:
Նշվում է, որ լոնդոնյան ակումբը պատրաստ է 23 միլիոն եվրո վճարել Կուկուրելյայի համար:
«Չելսիի» հետաքրքրված էր նաև «Պորտուի» պաշտպան Ալեքս Տելեսով, սակայն, Կուկուրելյայի տրանսֆերը ավելի հավանական է համարվում:
Հիշեցնենք ՝ ավելի վաղ հաղորդվում էր, որ Կուկուրելյայի ծառայություններով հետաքրքրված են Լոնդոնի «Արսենալը», «Տոտենհեմը» և «Բայերը»։
Հավելենք, որ «Բարսելոնայի» պաշտպան Մարկ Կուկուրելյան, ով վարձակալական հիմունքներով էր հանդես գալիս «Խետաֆեի» կազմում, անցած ձմռանը 6 միլիոն եվրոյի դիմաց համալրեց «կապույտների» շարքերը: