Եվրոպական օլիմպիական կոմիտեն լիովին համամիտ է Տոկիոյի օլիմպիական խաղերը հետաձգելու՝ ՄՕԿ-ի որոշման հետ։ Այն բխում է մարզիկների, ազգային օլիմպիական կոմիտեների և ընդհանրապես օլիմպիական շարժման շահերից։
Նշվում է, որ ՄՕԿ- ը անհրաժեշտ աջակցություն կտրամադրի և կպաշտպանի ազգային օլիմպիական կոմիտեներին ստեղծված իրավիճակում։ Այժմ մարզական կազմակերպությունները տեղերում կարող են ճիշտ կողմնորոշվել ու համապատասխան գրաֆիկով նախապատրաստվել 2021թ․ օլիմպիական խաղերին։
Պետք է համախմբվել, համերաշխություն դրսևորել, միասին պայքարել ու հաղթահարել կորոնավիրուսի հետևանքները, -ասված է ԵՕԿ-ի հայտարարությունում։
Հիշեցնենք, որ Տոկիո-2020-ի հետաձգման մասին հայտնի դարձավ երեկ: