Ֆրանսիայի հավաքականի և «Մանչեսթեր Յունայթեդի» նախկին պաշտպան Պատրիս Էվրան հեգնանքով է արձագանքել դատարանի որոշմանը, որը նրան դատապարտել է 12-ամսյա պայմանական ազատազրկման՝ ընտանիքը լքելու և երեխայի աջակցության գումարը չվճարելու համար։
Էվրան իր սոցիալական ցանցում տեսանյութ է հրապարակել, որում նա բանտային հագուստ հագած, ձեռնաշղթաներով երգում և պարում է։ Նախկին պաշտպանը հրապարակմանը կից գրել է . «Թույլ տվեք ազատվել այս վատ տեղեկատվությունից։ Տեսեք, թե ինչքան եմ զվարճացել բանտում։ Սկզբում Ֆրանսիայի հավաքականը պարտվում է Եվրոյում, իսկ հետո նրանք հարձակվում են պարոն Էվրայի վրա»:
Հիշեցնենք, որ երեկ ֆրանսիական Le Parisien պարբերականըը հայտնել էր, որ Էվրան մեղավոր է ճանաչվել 2021 թվականի մայիսից մինչև 2023 թվականի սեպտեմբերն ընկած ժամանակահատվածում ընտանիքը լքելու գործով՝ ի վնաս կնոջ՝ Սանդրա Էվրայի։ Բացի այդ, նախկին ֆուտբոլիստը պարտավոր է կնոջը վճարել 4000 եվրո բարոյական վնասի փոխհատուցում և ևս 2000 եվրո՝ ընթացակարգային ծախսերի համար։
























































