Եվրոպա լիգայի 2026/27 մրցաշրջանի լիգայի փուլում իր պատմական ելույթները Հայաստանի գործող չեմպիոն «Արարատ-Արմենիան» կսկսի սեպտեմբերի 16-ին՝ սեփական հարկի տակ ընդունելով Պրահայի «Սպարտային»: ՈւԵՖԱ-ն պաշտոնապես հաստատել է մրցաշարի լիգայի փուլի խաղացանկը:
Երևանյան ակումբի հանդիպումների ամբողջական ժամանակացույցն ըստ Երևանի ժամանակի.
- 16 սեպտեմբերի, 20:45 | «Արարատ-Արմենիա» – «Սպարտա Պրահա» (Տնային)
- 15 հոկտեմբերի, 23:00 | «Յագելոնիա» – «Արարատ-Արմենիա» (Արտագնա)
- 22 հոկտեմբերի, 20:45 | «Արարատ-Արմենիա» – «ԱԶ Ալկմար» (Տնային)
- 5 նոյեմբերի, 00:00 | «Տորրենսե» – «Արարատ-Արմենիա» (Արտագնա)
- 26 նոյեմբերի, 21:45 | «Զալցբուրգ» – «Արարատ-Արմենիա» (Արտագնա)
- 10 դեկտեմբերի, 21:45 | «Արարատ-Արմենիա» – «ՆԵԿ Նայմեգեն» (Տնային)
- 21 հունվարի, 21:45 | «Արարատ-Արմենիա» – «Ցելյե» (Տնային)
- 28 հունվարի, 00:00 | «Միլան» – «Արարատ-Արմենիա» (Արտագնա)
Հիշեցնենք, որ «Արարատ-Արմենիան» հայկական ակումբային ֆուտբոլի պատմության մեջ առաջին թիմն է, որը հանդես է գալու Եվրոպա լիգայի խաղարկության լիգայի փուլում:
Երևանյան ակումբն այս ուղեգիրը նվաճեց ռումինական «Ունիվերսիտատեա Կրայովայի» նկատմամբ անցումային փլեյ-օֆֆում տարած դրամատիկ հաղթանակի (ընդհանուր՝ 2-1) շնորհիվ, իսկ վիճակահանությունից առաջ ընդգրկված էր 4-րդ զամբյուղում:


























































