Նախկին «Միկա» մարզահամալիրում մեկնարկել է Հայաստանի վաստակավոր մարզիչ, Մալաթիա Ջոկատի հրամանատար Վահան Զատիկյանի անվան՝ ըմբշամարտի 20-րդ հուշամրցաշարը։ Եռօրյա պայքարում 300-ից ավելի պատանի ըմբիշ 12 քաշային կարգում կպայքարի մրցանակային տեղերի համար։
Նախորդ տարիների համեմատ այս անգամ մասնակիցների թիվն անհամեմատ շատ է։ Բացման հանդիսավոր արարողությանը տեղի է ունեցել երեկ, որին ներկա է եղել Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Արայիկ Բաղդադյանը։ Գոտեմարտերը կմեկնարկեն այսօր: