Հուլիսի 12-ին Երևանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում կայացավ Կանանց Եվրոպայի 2025 թ. առաջնության որակավորման փուլի Հայաստան- Բուլղարիա հանդիպումը: Մեր աղջիկները զիջեցին մրցակցին 1:3 հաշվով:
Այս մասին հայտնում է ՀՖՖ պաշտոնական կայքը:
Մեր թիմի կազմում միակ գնդակը խաղի 75-րդ րոպեին հեղինակել է Անի Սաֆարյանը:
Հայաստան — Բուլղարիա` 1:3 (0:2)
Երևան, «Հանրապետական» մարզադաշտ
Մրցավար՝ Զոե Ստավրու (Կիպրոս)
Գոլերը՝ Պետրովա, 13, Կարաիվանովա, 26, Սաֆարյան, 75, Յանևա, 90+1
Հայաստան
1. Ալինա Պողոսյան, 2. Միլանա Վարդանյան, 3. Նատաշա Ժամգոչյան, 5. Լիանա Ղազարյան, 6. Լարա Կազանչյան, 7. Աննա Դալլաքյան, 10. Մարալ Արթին (ա), 11. Վերոնիկա Ասատրյան, 15. Սվետլանա Կարագյոզյան, 16. Անի Սաֆարյան, 21. Հասմիկ Գրիգորյան (9. Օքսաննա Պիզլովա, 30)
Պահեստայիններ՝ 12. Լիլիթ Բաբայան, 23. Սոֆինե Կևորկյան, 8. Էլինա Մարտիրոսյան, 13. Տաթև Խաչատրյան, 17. Մանե Ներսեսյան, 18. Լուսինե Կոստանյան, 19. Միլենա Սայադյան, 20. Տատյանա Գրիգորյան
Գլխավոր մարզիչ՝ Արտակ Ադամյան
























































