Լոնդոնի «Տոտենհեմի» հարձակվող Հարի Քեյնը հույս է հայտնել շարք վերադառնալ 2-3 շաբաթից։
«Ինձ մոտ ամեն բան լավ է։ Հիմա ես ուղղակի ջանասիրաբար աշխատում եմ, անցնում եմ վերականգնողական մի շարք ընթացակարգեր և սպասում եմ, թե ինչ է լինելու ի վերջո մրցաշրջանի հետ։
Իմ ընտանիքի հետ ամեն ինչ կարգին է, և, ակնհայտ է, բոլորը մտածում են կորոնավիրուսի մասին։ Հիմա ժամանակն է միասին լինելու։ Այդպես անվտանգ է։ Հույս ունեմ, որ ամեն ինչ լավ կլինի։
Ես այդքան էլ հեռու չեմ վերադառնալուց։ Հուսով եմ՝ շարք կվերադառնամ 2-3 շաբաթից»,-Քեյնի խոսքն է մեջբերում «Տոտենհեմի» պաշտոնական կայքը։