Իսպանացի դարպասապահ Դավիդ դե Խեան, որը ակումբ չունենալու պատճառով բաց է թողել 2023/24 մրցաշրջանը, կարող է կարիերան շարունակել Սաուդյան Արաբիայի առաջնությունում։ Այս մասին հայտնել է ինսայդեր Ռուդի Գալետտին։
Աղբյուրի տեղեկություններով՝ «Մանչեսթեր Յունայթեդի» նախկին դարպասապահի ծառայություններով հետաքրքրված է «Ալ-Շաբաբ» ակումբը։ Կողմերը սկսել են բանակցությունները գործարքի վերաբերյալ։ Ավելի վաղ մամուլում տեղեկություններ կային, որ «Ալ Նասրը», որի կազմում հանդես է գալիս պորտուգալացի Կրիշտիանու Ռոնալդուն նույնպես հետաքրքրված է դե Խեայով։
Հիշեցնենք, որ 33-ամյա խաղացողի վերջին ակումբը եղել է անգլիական «Մանչեսթեր Յունայթեդը», իսպանացին ազատ գործակալի կարգավիճակում է անցած տարվա հուլիսից։
























































