Իսպանիայի հավաքականի և «Լիվերպուլի» նախկին կիսապաշտպան Տիագո Ալկանտարան որոշել է ավարտել պրոֆեսիոնալ խաղացողի կարիերան։ Այս մասին հայտնում է լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն X սոցիալական ցանցում (նախկինում՝ Twitter):
Ինչպես նշում է աղբյուրը, Տիագոն կմնա ֆուտբոլում, բայց այլ դերում։ Ավելի վաղ ԶԼՄ-ները հայտնում էին, որ Տիագո Ալկանտարան կարող է համալրել Հանս-Դիտեր Ֆլիկի մարզչական շտաբը «Բարսելոնայում»:
33-ամյա Ալկանտարայի վերջին ակումբը եղել է «Լիվերպուլը», որի կազմում նա հանդես է եկել 2020 թվականից և որը նա լքել է այս ամառ։ Անցած մրցաշրջանը իսպանացին բաց թողեց վնասվածքի պատճառով՝ խաղադաշտ դուրս գալով միայն մեկ անգամ։ Ֆուտբոլիստի գնահատված արժեքը, ըստ Transfermarkt ինտերնետային պորտալի, կազմում է 10 միլիոն եվրո։ Նախկինում Տիագոն հանդես է եկել «Բավարիայում» և «Բարսելոնայում», և վերջինիս սան է հանդիսանում։ Կիսապաշտպանը երկու ակումբների հետ էլ հաղթել է Չեմպիոնների լիգան։
























































