«Մանչեսթեր Յունայթեդի» նախկին ավագ Ռոյ Քինը չի կարծում, որ պետք է ավելի հաճախ գոլ խփեր.
«Ոչ, միանշանակ ոչ: Դա չէր իմ աշխատանքը: Իմ աշխատանքը խաղերում չպարտվելն ու չեմպիոնական տիտղոսներ նվաճելն էր:
Կարիերայի սկզբում ես շատ գոլեր էի խփում, այնպես որ մտածեցի՝ «Ֆուտբոլի այս հատվածը յուրացրել եմ, հիմա պետք է կենտրոնանամ նրա վրա, որ գործեմ պաշտպանների դիմաց ու թելադրեմ խաղը»:
Ես շատ գոլ էի խփում մարզումների ժամանակ, բայց խաղերի օրերին այդ աշխատանքը թողում էի հարձակվողների և այնպիսի տղաների վրա, ինչպիսիք են Պոլ Սքոուլզը, Ռայան Գիգզը և Դևիդ Բեքհեմը, որոնք առաջ էին նետվում»,- Քինի խոսքերն է փոխանցում Sky Sports-ը:
Ռոյը «Մանչեսթեր Յունայթեդում» հանդես է եկել 1993-ից 2005 թվականներին: «Կարմիր սատանաների» կազմում իռլանդացի կիսապաշտպանը 51 գոլի և 29 գոլային փոխանցման հեղինակ է դարձել բոլոր մրցաշարերում անցկացրած 469 խաղում:




























































