Բրազիլիայի հավաքականի վինգեր Վինիսիուս Ժունիորը պատասխանել է լրագրող Տիագո Լեյֆետի քննադատությանը 2024 թվականի Կոպա Ամերիկայում ֆուտբոլիստի խաղի վերաբերյալ:
«Նա պարզապես ցանկանում է Բրազիլիային հանել իմ և մեր հավաքականի դեմ: Որքան քիչ մարդ դիտի նրան, այնքան լավ»,- գրել է Վինիսիուսը X սոցիալական ցանցում (նախկինում՝ Twitter):
Լեյֆետն ասել է, որ Վինիսիուսը թիմի համար խաղալու փոխարեն ավելի շատ մտածում է, թե ինչպես ինքը հարվածի գնդակին։ Լրագրողը նշել է նաև կոնկրետ իրավիճակներ, երբ հարձակվողը կարող էր փոխանցել գնդակը:
























































