Բրազիլիայի հավաքականի հարձակվող Նեյմարը, որը վնասվածք ունի, մասնակցել է «ընտրիր լավագույն խաղացողին» բլից հարցմանը՝ դժվար ընտրություն կատարելով պորտուգալացի Կրիշտիանու Ռոնալդուի և Բրազիլիայի հավաքականի և կատալոնական «Բարսելոնայի» լեգենդ Ռոնալդինյոյի միջև։
Նեյմարը վստահորեն պատասխանել է բոլոր հարցերին, քանի դեռ ստիպված չի եղել ընտրություն կատարել Ռոնալդուի և Ռոնալդինյոյի միջև։ Հետո Նեյմարը ծամածռել է դեմքը, ընդմիջում վերցրել ու ընտրել Ռոնալդուին։ Սակայն դրանից անմիջապես հետո նա պորտուգալացու փոխարեն ընտրել է Լիոնել Մեսսիին։
Նեյմարը «Ալ-Հիլալ» է տեղափոխվել ՊՍԺ-ից 2023 թվականի ամռանը։ Այս ընթացքում նա բոլոր մրցաշարերում մասնակցել է հինգ հանդիպման, որոնցում դարձել է մեկ գոլի և երեք գոլային փոխանցման հեղինակ։ Այս մրցաշրջանի վերջում «Ալ-Հիլալը» դարձավ Սաուդյան Արաբիայի չեմպիոն։
























































