Նիդերլանդների առաջնությունը պաշտոնապես դադարեցվել է մինչ հունիսի 1-ը:
Կառավարության հրամանով երկրում դադարեցվել են բոլոր հանրային միջոցառումները: Voetball Zone-ը կարծում է, որ սա կարող է առաջնության վաղաժամ դադարեցման պատճառ հանդիսանալ:
De Telegraaf-ի վարկածով, Նիդերլանդների թագավորությունում լրջորեն քննարկվում է առաջնության դադարեցման տարբերակը: Հաղորդվում է, որ նման պարագայում առաջնությունը չեմպիոն չի ունենա: Ինչպես նաև, ոչ մի ակումբ չի լքի էրեդիվիզին: