Չեմպիոնների լիգայի 3-րդ տուրի D խմբում «Յուվենտուսը» հյուրընկալել էր Մոսկվայի «Լոկոմոտիվին»։
Մինչև խաղի 77-րդ րոպեն թուրինցիները պարտվում էին նվազագույն հաշվով. 30-րդ րոպեին հաշիվը բացել էր Միրանչուկը։
77-րդ րոպեին Պաուլո Դիբալան գրավեց մոսկվացիների դարպասը, իսկ երկու րոպե անց դուբլ ձևակերպեց՝ հաղթանակ նվիրելով իր թիմին։