Այս պահին ֆրանսիական ՊՍԺ-ում հանդես եկող Մաուրո Իկարդիի ընկերուհին՝ Վանդա Նարան, ինստագրամում նկար է հրապարակել՝ իտալացի բժիշկների, որոնք պայքարում են կորոնավիրուսով հիվանդ մարդկանց կյանքի համար: Նարան նաև գրառում է արել.
«Հանուն նրանց, մնացե՛ք տանը»,-գրել է հայտնի մոդելը:
Հիշեցնենք, որ այս օրերին Իկարդին ու Նարան գնտվում են կարանտինում: Դադարեցված են եվրոպական բոլոր առաջնությունները, բացի Բելառուսի առաջնությունից:
Աշխարհում կորոնավիրուսից մահացել է 14 հազար մարդ: