Խվիչա Կվարացխելիան խոսել է Պորտուգալիայի հետ սպասվող հանդիպման մասին։
Վրաստանի հավաքականը Եվրո-2024-ի խմբային փուլի երրորդ տուրում կխաղա Պորտուգալիայի ընտրանու հետ։
«Ես նյարդայնացած չեմ: Երազում էի խաղալ Ռոնալդուի դեմ։ Նա այլեւս ելույթ չի ունենում Եվրոպայում, բայց երազանքներն իրականանում են։ Հուսով եմ՝ նա ինձ կտա իր մարզաշապիկը»,- ասել է Վրաստանի հավաքականի և «Նապոլիի» եզրային հարձակվողը։
Վրաստան-Պորտուգալիա հանդիպումը կկայանա հունիսի 26-ին և կմեկնարկի Երևանի ժամանակով 23:00-ին:
























































