Բարսելոնայում (Իսպանիա) կայացավ Ֆորմուլա 1-ի 2024 թվականի մրցաշրջանի 10-րդ փուլի մրցավազքը։
Հաղթող է ճանաչվել աշխարհի եռակի չեմպիոն և Ռեդ Բուլի ավտոարշավորդ, նիդեռլանդացի Մաքս Ֆերստապենը։
Ֆորմուլա 1. Իսպանիայի Գրան Պրի. Մրցավազք:
1. Մաքս Ֆերստապեն (Ռեդ Բուլ) – 66 շրջան.
2. Լանդո Նորիս (Մաքլարեն) +2.219.
3. Լյուիս Հեմիլթոն (Մերսեդես) +17.790.
Ֆերստապենը վստահորեն գլխավորում է այս մրցաշրջանի անհատական վարկանիշը՝ ունենալով իր ակտիվում 219 միավոր։ Երկրորդ տեղ է բարձրացել բրիտանացի Լանդո Նորիսը (150 միավոր)։