Ուելսի հավաքականի գլխավոր մարզիչ Ռոբ Փեյջը լքել է զբաղեցրած պաշտոնը, հայտնում է Ուելսի ֆուտբոլի ասոցիացիայի պաշտոնական կայքը։
49-ամյա ուելսցին ազգային հավաքականը գլխավորում էր 2020 թվականից։ Նրա գլխավորությամբ ազգային հավաքականը անցկացրել է 45 հանդիպում, տարել 15 հաղթանակ, 15 անգամ գրանցել ոչ-ոքի և 15 պարտություն կրել։
Հունիսին Ուելսի հավաքականը 2 ընկերական հանդիպում է անցկացրել, որոնցում ոչ-ոքի է խաղացել Ջիբրալթարի հետ (0:0) և պարտվել Սլովակիային (0:4): Նախկինում թիմը չէր նվաճել Եվրո-2024-ի ուղեգիրը՝ փլեյ-օֆֆում պարտվելով Լեհաստանին (0:0, 11 մետրանոցներ՝ 4:5):