Այսօր՝ օգոստոսի 30-ին, Հայաստանի Պրեմիեր լիգայի 5-րդ տուրի շրջանակում «Գանձասարը» «Ջունիոր սպորտում» ընդունեց ԲԿՄԱ-ին։
Գոլով աչքի ընկան Պողոս Կրմզյանը, Դավիթ Հարությունյանը և Նարեկ Հովհաննիսյանը: Բոլոր գոլերը խփվեցին երկրորդ խաղակեսի միջնամասում:
Այս խաղից հետո ԲԿՄԱ-ն 4 միավորով 8-րդ տեղում է: «Գանձասարի» ակտիվում կա 3 միավոր, կապանյան թիմը զբաղեցնում է 10-րդ հորիզոնականը:
6-րդ տուրում «Գանձասարը» կհյուրընկալվի «Նոային», իսկ ԲԿՄԱ-ն ուժերը կչափի «Ուրարտուի» հետ։
Տեսանյութը՝ ստորև․
Մրցաշարային աղյուսակն այս պահին




























































