«Ինտեր Մայամիի» և Արգենտինայի հավաքականի հարձակվող Լիոնել Մեսսին հիշել է 2022 թվականին Կատարում կայացած աշխարհի առաջնությունում իր հաղթանակը։
Եզրափակչում արգենտինացիները հետխաղային 11-մետրանոցներով հաղթեցին Ֆրանսիայի հավաքականին։
«Ես միշտ երախտապարտ եմ եղել իմ ողջ կարիերայի ընթացքում ստացած սիրո համար: Եվ ինձ թվում էր, թե բոլորն ուզում են, որ դա ավարտվի հենց այսպես, որ ես չեմ կարող հեռանալ ֆուտբոլից առանց աշխարհի չեմպիոն դառնալու։ Փառք Աստծո, սա եղավ և ինձ համար ամեն ինչ հաջող էր, ես շատ ավելիին հասա, քան երազում էի, երբ դեռ նոր էի սկսել:
Ես հավատում եմ, որ ամեն ինչ տեղի է ունենում ինչ-որ պատճառով, և որ ամեն ինչ վիճակված է: Ինձ համար, եթե դա նախանշված է, ուրեմն պետք է լինի, և դա պետք է լինի հիմա»,- Մեսսիի խոսքերն է մեջբերում AméricaTV-ն։
2024 թվականի Ամերիկայի գավաթը կանցկացվի ԱՄՆ-ում հունիսի 21-ից հուլիսի 15-ը։ Արգենտինայի հավաքականը A խմբում կմրցի Պերուի, Չիլիի և Կանադայի հետ։
























































