«Ինտեր Մայամիի» և Արգենտինայի հավաքականի հարձակվող Լիոնել Մեսսին, որը նախկինում հանդես է եկել «Բարսելոնայում», նշել է այն ֆուտբոլիստին, որի վրա նա ամենից շատ է զայրացել խաղերի ժամանակ։
«Մենք շատ կռիվներ ենք ունեցել Սերխիո Ռամոսի հետ: Նա այն խաղացողն էր, որի վրա ես ամենաշատն էի զայրանում: Դրանից հետո մենք դարձանք թիմակիցներ, բայց Էլ Կլասիկոյում միշտ կռվել ենք։ Էլ Կլասիկո հանդիպումները շատ ինտենսիվ էին»,- Մեսսիի խոսքերն է մեջբերում AS-ը:
Հիշեցնենք, որ Սերխիո Ռամոսը երկար ժամանակ խաղացել է Մադրիդի «Ռեալում»։ Ռամոսն ու Մեսսին հետագայում թիմակիցներ դարձան ՊՍԺ-ում։
























































