Արգենտինական «Ռիվեր Փլեյթի» պաշտպան Գոնսալո Մոնտիելոն կարող է տեղափոխվել Ա Սերիա, հաղորդում է Ole-ն:
Ֆուտբոլիստին իրենց կազմում են ցանկանում տեսնել «Ինտերը» և «Ռոման»:
23-ամյա պաշտպանը Արգենտինայի այս առաջնությունում մասնակցել է 20 հանդիպման ու դարձել ՝ 3 գոլային փոխանցման հեղինակ: Բացի այդ, Մոնտիելոն այս տարի հրավիրվել է Արգենտինայի հավաքական, որի կազմում մասնակցել է 4 հանդիպման:
Հավելենք, որ նրա պայմանագիրը «Ռիվեր Փլեյթի» հետ ավարտվում է 2021 թվականին: