Մոնրեալում (Կանադա) ավարտվեց Ֆորմուլա 1-ի 2024 թվականի մրցաշրջանի իններորդ փուլի մրցավազքը։
Մրցավազքի հաղթող է դարձել Red Bull-ի ավտոարշավորդ, աշխարհի եռակի չեմպիոն, նիդեռլանդացի Մաքս Ֆերստապենը։
Մաքսն իր 60-րդ հաղթանակը տարավ Ֆորմուլա 1-ում։ Նա դարձավ պատմության մեջ երրորդը, ով հասել է այս նշագծին: Ստորև ներկայացնում ենք շարքի ռեկորդակիրներին.
Լյուիս Հեմիլթոն (Մեծ Բրիտանիա) – 103.
Միխայել Շումախեր (Գերմանիա) – 91.
Մաքս Ֆերստապեն (Հոլանդիա) – 60.
Ֆորմուլա 1. Կանադայի Գրան Պրի. Մրցավազք:
1. Մաքս Վերստապեն (Red Bull) – 70 շրջան
2. Լանդո Նորիս (McLaren) +3.879
3. Ջորջ Ռասել (Mercedes) +4.317