«Մանչեսթեր Յունայթեդը» բանակցություններ է սկսել թիմի կիսապաշտպան Նեմանյա Մատիչի հետ պայմանագրի երկարաձգման հարցի շուրջ։
The Sun-ը տեղեկացնում է, որ «մանկունյանցիները» ցանկանում են Մատիչին նոր պայմանագիր առաջարկել, որով նա թիմում կմնա մինչև 2022 թվականը։
Ավելի վաղ ՄՅՈՒ-ում ցանկացել էին մեկ տարով երկարաձգել պայմանագիրը, սակայն հիմա մտադիր են դա անել երկու տարով։
Մրցաշրջանի առաջին հատվածում Մատիչը չէր վայելում Օլե Գունար Սուլշերի վստահությունը, բայց հիմա վերադարձրել է իր տեղը թիմի մեկնարկային կազմում։