«Չելսիի» նախկին ավագ Ջոն Թերին գովաբանել է Դորտմունդի «Բորուսիայի» կիսապաշտպան Ջեյդոն Սանչոյի խաղը:
«Սանչոն աշխարհի լավագույն երիտասարդ խաղացողներից մեկն է: Կարծում եմ, որ նա կհամապատասխաներ «Չելսիին»: Այնուամենայնիվ, ես ուզում եմ նշել նաև Գիլմորի, Աբրահամի, Ջեյմսի և Մաունտի առաջընթացը:
Հիանալի է, որ «Չելսին» սկսել է վստահել երիտասարդ ֆուտբոլիստներին: Այս մրցաշրջանում շատ դրական բաներ կան»,- մեջբերում է Թերիին Goal-ը:
Դորտմունդի «Բորուսիայի» կիսապաշտպան Ջեյդոն Սանչոն ճանաչվել է Բունդեսլիգայի՝ փետրվար ամսվա լավագույն խաղացող: