«Ռոմայի» նախկին գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն ասել է, թե որ թիմերին է համարում Եվրո-2024-ի ֆավորիտը.
«Իմ կարծիքով, կհաղթի երեք ուժեղագույն թիմերից մեկը՝ Պորտուգալիան, Ֆրանսիան կամ Անգլիան:
Անակնկալներ լինում են, այո։ Բայց նայելով ֆուտբոլիստների որակին և քանակին, ես կարծում եմ, որ Պորտուգալիան պետք է գնա հաղթանակի»,- Մոուրինյուի խոսքերն է մեջբերում Metro-ն:
Եվրոպայի 17-րդ առաջնությունը կանցկացվի Գերմանիայում 2024 թվականի հունիսի 14-ից հուլիսի 14-ը։