Թուրինի «Յուվենտուսի» և Իտալիայի հավաքականի նախկին ֆուտբոլիստ Ալեսանդրո դել Պիերոն խոսել է «Բորուսիայի» կիսապաշտպան Ջեյդոն Սանչոյի խաղի մասին ՊՍԺ-ի հետ Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակչի առաջին խաղում։
«Եթե Սանչոն այսպիսի խաղ ցուցադրի նման հանդիպումներում, ապա նա պետք է վերադառնա «Մանչեսթեր Յունայթեդ», — իտալացու խոսքերն է փոխանցում CBS Sports-ը:
Հիշեցնենք, որ առաջին հանդիպումն ավարտվել է «Բորուսիայի» նվազագույն հաշվով հաղթանակով՝ 1-0։ Միակ գոլը խփել է հարձակվող Նիկլաս Ֆուլկրուգը։
ՊՍԺ-Դորտմունդ պատասխան հանդիպումը կկայանա հաջորդ շաբաթ Փարիզում։