ՊՍԺ-ի գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեն մեկնաբանել է Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակչի առաջին խաղում Դորտմունդի «Բորուսիայից» կրած պարտությունը (0-1).
«Սա ֆուտբոլ է.․․ Երբեմն ամեն ինչ հիանալի է ստացվում, իսկ երբեմն ամեն ինչ ստացվում է ճիշտ այնպես, ինչպես այսօր: Պետք է վերլուծենք երկու թիմերի ստեղծած շանսերը։ Բարդ խաղ էր։
Բոլորը գիտեին, որ դա հեշտ չի լինելու: Սա Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչն է։ Հանդերձարանում խառնաշփոթ է, հատկապես այն բանից հետո, երբ մենք երկու անգամ հարվածեցինք դարպասաձողին:
Բայց մեր երկրպագուները մեզ աջակցում էին ամբողջ հանդիպման ընթացքում։ Պետք է խոստովանել, որ սա բացառիկ մարզադաշտ է, որտեղ երկրպագուները գիտեն, թե ինչպես աջակցել իրենց թիմին»,- Էնրիկեի խոսքերն է մեջբերում ՈւԵՖԱ-ի մամուլի ծառայությունը։