Մադրիդի «Ռեալի» գերմանացի կիսապաշտպան Տոնի Կրոսը հումորով պատասխանել է ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապեի՝ մադրիդյան ակումբ հնարավոր տեղափոխության մասին հարցին։
«Հաջորդ մրցաշրջանում խաղա՞լ Մբապեի, Բելինգհեմի և Վինիսիուսի հետ…
Չգիտեմ՝ նրանք արդյո՞ք կմասնակցեն «Բավարիայի» դեմ պատասխան հանդիպմանը։
Այնպես որ, տղերք, դա իմ գործը չէ»,- Կրոսի խոսքերն է մեջբերում լրագրող և ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։