Մյունխենի «Բավարիայի» գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելը մեկնաբանել է իր կանխատեսումը, որ մյունխենցիների հարձակվող Սերժ Գնաբրին գոլ կխփի Մադրիդի «Ռեալի» դարպասը։
«Դա միայն առաջին հանդիպումն էր: Գնաբրին միանշանակ գոլ կխփի «Ռեալի» դեմ խաղում:
Երկրորդ հանդիպումն ունենք Մադրիդում: Գնաբրին այնտեղ գոլ կխփի»,- Տուխելի խոսքերն է մեջբերում լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն։
Հիշեցնենք, որ ապրիլի 30-ին կայացավ Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակչի առաջին հանդիպումը, որում հանդիպեցին Մյունխենի «Բավարիան» ու Մադրիդի «Ռեալը»։ Մյունխենի «Ալիանց Արենա» մարզադաշտում կայացած հանդիպումն ավարտվել է 2-2 հաշվով։ Թիմերի միջև պատասխան խաղը կկայանա մայիսի 8-ին Իսպանիայում։