ՈՒԵՖԱ-ի Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչ փուլի շրջանակում Մադրիդի «Ռեալը» արտագնա խաղում հանդիպեց Մյունխենի «Բավարիայի» հետ։
Հանդիպումն ավարտվել է ոչ-ոքի՝ 2-2 հաշվով։ Արքայական ակումբի կազմում երկու գոլերն էլ խփել է Վինիսիուս Ժունիորը։
Ինչպես հաղորդում է ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքը, նա ճանաչվել է հանդիպման լավագույն ֆուտբոլիստ։
Թիմերի միջև պատասխան խաղը կկայանա Մադրիդում, մայիսի 8-ին։