Մադրիդի «Ռեալի» նախկին գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը կիսվել է Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակչի «Բավարիա»-«Ռեալ» առաջիկա հանդիպման սպասելիքներով։
«Հեշտ չի լինի։ Այս դիմակայությունը եվրոպական դասականի կարգավիճակ ունի։ Բայց «Մադրիդը» «Մադրիդ է», — Զիդանի խոսքերն է մեջբերում The Athletic առցանց հրատարակությունը։
Հիշեցնենք, որ «Բավարիա» — «Ռեալ» հանդիպումը կկայանա այսօր՝ ապրիլի 30-ին։