Ռուս հայտնի մեկնաբան և լրագրող Կոնստանտին Գենիչը խոսել է ՌՊԼ-ի 26-րդ տուրի «Կռիլյա Սովետով»-«Կրասնոդար» հանդիպման արդյունքների մասին (0:0).
«Իսկապես, ՌՊԼ-ի առաջնությունը ոչ թե հաղթում, այլ տանուլ ես տալիս։ Եվ նույնիսկ չես կարող որևէ դժգոհություն հայտնել մրցավարից»,- գրել է Գենիչը Telegram-ի իր ալիքում։
Հիշեցնենք, որ այսօր՝ ապրիլի 29-ին, «Կրասնոդարը» Ռուսաստանի Պրեմիեր լիգայի 26-րդ տուրում հյուրընկալվելիս մրցել է «Կռիլյա Սովետովի» հետ: Հանդիպումն ավարտվել է ոչ-ոքի՝ 0։0 հաշվով։
Այսպիսով, 26 տուրերի արդյունքներով «Կրասնոդարը» 50 միավորով մնացել է մրցաշարային աղյուսակի երկրորդ տեղում։ «Զենիթը» նույնքան միավորով շարունակում է գլխավորել այն՝ լրացուցիչ ցուցանիշների շնորհիվ: Մինչև առաջնության ավարտը թիմերը 4-ական խաղ կանցկացնեն: