Հայաստանի սպորտային մարմնամարզության տղամարդկանց մեծահասակների և երիտասարդների հավաքականները ապրիլի 21-ից 29-ը մասնակցում են Իտալիայի Ռիմինի քաղաքում անցկացվող Եվրոպայի առաջնությանը:
Այսօր երիտասարդների մրցաշարի առանձին գործիքների նժույգ-թափերի եզրափակիչում Համլետ Մանուկյանը դարձավ Եվրոպայի չեմպիոն։
Հայաստանի մյուս ներկայացուցիչը՝ Մամիկոն Խաչատրյանը, դարձավ բրոնզե մեդալակիր։
Այսօր տեղի ունեցավ երիտասարդների նժույգ թափերի եզրափակիչը, իսկ մեծահասակների հենացատկի եզրափակիչը կմեկնարկի 18:30-ին։