Թուրինի «Յուվենտուսի» պաշտպան Դանիելե Ռուգանին կարող է հայտնվել «Մոնակոյում», հաղորդում է Tuttosport-ը:
Ֆրանսիական ակումբը պատրաստ է 20 միլիոն եվրո վճարել պաշտպանի համար:
Հիշեցնենք, որ Ռուգանին և նրա ընկերուհին վերջերս վարակվել էին կորոնավիրուսով:
Հավելենք, որ Ռուգանիին իր կազմում են ուզում տեսնել նաև «Ֆիորենտինան» և «Էվերտոնը»:
Ա Սերիայի այս առաջնությունում Ռուգանին մասնակցել է 3 հանդիպման: