Ռուսաստանի Դաշնության արբիտրաժային գործի կաբինետի կայքից ստացված տեղեկատվության համաձայն, ՖԻՖԱ-ն դատական հայց է ներկայացրել ընդդեմ Մոսկվայի Կենտրոնական հանրախանութի (ЦУМ) և Philipp Plein ապրանքանիշի ռուսական մասնաճյուղի:
Դատական հայցը հարուցվել է մարտի 17-ին։ Այն գումարը, որը FIFA-ն պահանջում է գանձել խանութից, կազմում է 6,5 միլիոն ռուբլի: Առաջին դատական նիստը կկայանա ապրիլի 7-ին:
ՖԻՖԱ-ի հայցադիմումի պատճառները չեն հաղորդվում, բայց հայտնի է, որ 2018-ի ամռանը կազմակերպությունը դժգոհություն է հայտնել Ռուսաստանում աշխարհի 2018 թվականի գավաթի խաղարկության թեմայով չարտոնագրված հուշանվերների խանութի բացման կապակցությամբ: