Մադրիդի «Ռեալը» ծրագրում է 2025 թվականին պայմանագիր կնքել «Բայերի» գլխավոր մարզչի հետ, հայտնում է ESPN-ը։
Աղբյուրի համաձայն՝ ակումբը դեռ չի ցանկանում փոխել Կարլո Անչելոտիին։
42-ամյա Ալոնսոն Լևերկուզենի «Բայերը» գլխավորում է 2022 թվականի հոկտեմբերից։ Իսպանացու պայմանագիրը գերմանական ակումբի հետ նախատեսված է մինչև 2026 թվականի հունիսի 30-ը։
Իսպանիայի առաջնության 29 տուրից հետո «արքայական» ակումբը 72 միավորով զբաղեցնում է առաջին հորիզոնականը։ Մադրիդցիները 8 միավորով գերազանցում են «Բարսելոնային»:
























































