«Յուվենտուսի» նախկին կիսապաշտպան Կլաուդիո Մարկիզիոն մեկնաբանել է «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Պոլ Պոգբայի հնարավոր վերադարձը թուրինյան ակումբ:
«Ես շատ ուրախ կլինեի, եթե Պոգբան վերադառնար «Յուվե»: Ես նրան ասացի, որ նա սխալ էր, երբ վերադառնում էր «Մանչեսթեր Յունայթեդ»: Առաջադիմության համար նա պետք է ընտրեր Իսպանիան:
Նրա վերադարձը դրական կլինի: Նա կվերադառնա այն միջավայր, որտեղ նրան սիրում են: Եվ նա շատ բան կտար «Յուվեին», ակումբն այժմ պրոֆեսիոնալ կիսապաշտպանի կարիք ունի»,- մեջբերում է Մարկիզիոյին Calciomercato-ն:
Հաղորդվում է, որ «Մանչեսթեր Յունայթեդը» պատրաստ է վաճառել կիսապաշտպան Պոլ Պոգբային։