Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Տոնի Կրոսը խոսել է իր ապագայի մասինԼ
34-ամյա գերմանացու պայմանագիրը մադրիդյան ակումբի հետ ավարտվում է ամռանը։
«Ես պետք է որոշում կայացնեմ մեկից երկու ամսվա ընթացքում։ Կտեսնենք, թե ինչ կլինի»,- Կրոսի խոսքն է մեջբերել AS-ը։
Այս մրցաշրջանում Կրոսը Լա Լիգայի 28 խաղում դարձել է 1 գոլի և 7 գոլային փոխանցման հեղինակ։