Ամերիկացի գեղասահորդ Իլյա Մալինինը հաղթել է աշխարհի առաջնությունում, որն անցկացվել է Մոնրեալում (Կանադա) մարտի 20-ից 24-ը։
Ճապոնիայի ներկայացուցիչ Յումա Կագիյաման աշխարհի առաջնությունում զբաղեցրել է երկրորդ տեղը։ Lավագույն եռյակը եզրափակեց ֆրանսիացի Ադամ Սյաո Հիմ Ֆան:
Գեղասահքի աշխարհի առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչ Սեմյոն Դանիլյանցը ևս մասնակցում էր մենասահքի ազատ ծրագրին։ Կարճ ծրագրում նա գրավել էր 23-րդ տեղը՝ իրավունք ստանալով մասնակցել ազատ ծրագրում։ Նշենք որ Սեմյոն Դանիլյանցը հայ գեղասահորդներից առաջինն է կատարել քառակի պտույտով ցատկ։
Ազատ ծրագրում Դանիելյանցը վաստակել է 140,53 միավոր և երկու ծրագրերի արդյունքով՝ ընդհանուր 213,99 միավորով զբաղեցրել է մրցաշարում 22-րդ տեղը։
Գեղասահք. Աշխարհի առաջնության արդյունքները
Իլյա Մալինին (ԱՄՆ) – 333,76.
Յումա Կագիյամա (Ճապոնիա) – 309,65.
Ադամ Սյաո Հիմ Ֆա (Ֆրանսիա) – 284,39.
Լուսանկարը՝ Հայաստանի Գեղասահքի ֆեդերացիա