Անգլիայի հավաքականի հարձակվող Հարի Քեյնը բաց կթողնի Բրազիլիայի հետ ընկերական հանդիպումը։ Այս մասին հայտարարել է գլխավոր մարզիչ Գարեթ Սաութգեյթը։
«Հարի Քեյնը, Ջորդան Հենդերսոնը և Քոուլ Պալմերը կբացակայեն Բրազիլիայի դեմ հանդիպմանը: Քոուլն ու Հենդոն ավելի մեծ շանսեր ունեն Բելգիայի դեմ խաղալու, քան Հարրին»,- Սաութգեյթի խոսքն է մեջբերել Daily Mail-ը:
Անգլիան մարտի 23-ին կխաղա Բրազիլիայի հետ: Սկիզբը՝ Երևանի ժամանակով 23։00-ին։
Գերմանիայի առաջնության 26-րդ տուրի «Դարմշտադտի» հետ խաղում (5:2) Քեյնը վնասվածք է ստացել էր ստացել՝ դարպասաձողին հարվածելու ժամանակ։
























































