«Շախտյորի» և Ուկրաինայի հավաքականի կիսապաշտպան Գեորգի Սուդակովին ձեռք բերելու համար «Նապոլին» կարող է վճարել 80-90 միլիոն եվրո, հայտնում է ինսայդեր Նիկոլո Սկիրան։
Ըստ աղբյուրի՝ հունվարին 21-ամյա խաղացողի համար առաջարկվել է 40 մլն եվրո, սակայն առաջարկը մերժվել է։ Սուդակովը երկարաձգել է պայմանագիրը։ Հրաժարագինը կազմում է 150 մլն եվրո։
Սուդակովը «Շախտյորի» համակարգում է 2017 թվականից։ Այս մրցաշրջանում կիսապաշտպանը բոլոր մրցաշարերում անցկացրել է 24 հանդիպում, դարձել 5 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ։ Transfermarkt պորտալը ֆուտբոլիստի արժեքը գնահատում է 25 միլիոն եվրո: